Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 43-ամյա անհայտ տղամարդը դանակով վիրավորել է երկու աշակերտուհու, հաղորդում է տեղական Kyodo գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 7-ին՝ Սենդայ քաղաքում։ Երկու աղջիկներն էլ հոսպիտալացվել են՝ նրանցից մեկի վիճակը ծանր է։

Հարձակվողը ձերբակալվել է։ Տղամարդը իրավապահներին ասել է, որ չի ճանաչում աղջիկներին, սակայն ցանկանկացել է սպանել նրանց։ Հանցագործի արարքի դրդապատճառները չեն հաղորդվում։

Կատարվածի փաստով հետաքննություն է կատարվում։