Հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Չինաստանի Ռենմին համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի հետ։ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերի համագործակցությունը ներառելու է հետևյալ ուղղությունները․ համատեղ գիտաժողովների անցկացում, սեմինարներ, դասընթացներ, փորձագիտական հանդիպումներ և խորհրդատվություններ, հետազոտական համատեղ աշխատանքների իրականացում և հրատարակումների պատրաստում, ակադեմիական տեղեկատվության փոխանակում և հրատարկություններ։ Վերջին տարիների ընթացքում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և Չինաստանի Ռենմին համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցը արդեն իսկ հաստատել են համագործակցություն։

Սկսած 2019 թվականից, երկու կողմերից հետազոտողներ մասնակցել են ակադեմիական գիտաժողոների, դասընթացների և սեմինարների, ինչպիսիք են՝ «Եվրասիական հետազոտոթյուն արդի Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ», «Ռենմինի Տարածաշրջանային հետազոտությունների ֆորում», «Վերաիմաստավորելով Չինաստանի վերելքը Կոմունիստական կուսակցության կառավարման ներքո. նվաճումները, նախաձեռնությունները և հեռանկարները», «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» և գրքի շնորհանդես՝ կազմակերպված յուրաքանչյուր կողմից։Հատկանշական է, որ 2022 թվականի ապրիլի 8-ին երկու կողմերը համատեղ կազմակերպել են «Հայաստան և Չինաստան առաջին ֆորումը»՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին։ Երկու կողմերի հետազոտողների շարքերում են «Չինաստան և Եվրասիա․ Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գրքի համահեղինակները, որը տպագրվել է 2021 թվականին Routledge հրատարակչության կողմից։

Կազմակերպությունների միջև համագործակության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհդի հիմնադիր-ղեկավար ք․գ․թ Մհեր Սահակյանի և Միջազգային հետազոտությունների դպրոցի դեկան պրոֆեսոր Յան Գուանբինի կողմից։

Ք․գ․թ․ Մհեր Սահակյանը ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Նա նշել է, որ այս համաձայնագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու ինստիտուտների միջեւ հետագա համագործակցության եւ ակադեմիական դիվանագիտության իրականացման համար։ Նա շնորհակալություն է հայտնել ք․գ․թ․ Յունտիան Չժանին և պրոֆեսոր Յան Գուանբինին համագործակության և առաջկցության համար։

Պրոֆեսոր Յան Գուանբինը շնորհավորել է Հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի եւ Չինաստանի Ռենմին համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ: Չինաստանի Ռենմին համալսարանը, որ խրախուսել է մեծ թվով ականավոր տաղանդների, միջազգային հարցերի եւ քաղաքական գիտությունների առաջին կարգի հետազոտական բազա է Չինաստանում։ Մենք անկեղծորեն հույս ունենք ընդլայնել Չինաստանի և Հայաստանի միջև ակադեմիական և մշակութային կապերը և այդ հիմքի վրա ուժեղացնել համապատասխան հետազոտությունները՝ նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Ք․գ․թ․ Յունթիեն Ջընը նշել է, որ չին-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի ֆոնին ստորագրված փոխըմբռնման հուշագիրն իսկապես ներկայացնում է հայ եւ չինացի ժողովուրդների բարեկամությունը: Այս փոփոխվող դարաշրջանում  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը աստիճանաբար ավելի մեծ նշանակություն է ստանում Եվրասիայում։ Գիտնականները պետք է պատասխանատու լինեն համապատասխան հետազոտությունների խթանման համար։ Հանդիսանալով տարածաշրջանային հետազոտությունների լավագույն դպրոցներից մեկը՝ Չինաստանի Ռենմին համալսարանի միջազգային հետազոտությունների դպրոցը ապագայում ավելի մեծ ջանքեր կգործադրի հայկական վերլուծական կենտրոնների եւ համալսարանների հետ համագործակցության համար: