Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Մոսկվայի եւ Անկարայի փոխգործակցությունը Սեւ ծովում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Շոշափվել են միջազգային այլ հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցությունը Սեւ ծովում եւ բազմակողմ կառույցների շրջանակներում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։