Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել պաշտպան Բենիկ Գալստյանը:

«Այս նիստին քննարկվելու է Գերասիմի խափանման միջոցի հարցը։ Նիստը լինելու է դռնբաց։

ՀԳ Լիահույս եմ, որ դատարանը կգործի օրենքի շրջանակներում, որպիսի պայմաններում Գերասիմը կհայտնվի ազատության մեջ»,- նշել է նա։

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է մայիսի 12-ին։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։