Կանադայում, Բերջեսի նստվածքներում պալեոնթոլոգները հայտնաբերել են արտասովոր զրահ եւ 200 ոտք ունեցող կենդանու քարացած կմախք։ Կենդանու մարմինն ունեցել է 110 հատված՝ սա ռեկորդ է այդ դարաշրջանի համար։ Կենդանին լողացել է օվկիանոսում մոտ 508 մլն տարի առաջ, գրել է N+1-ը։

Կենդանին անվանվել է Balhuticaris voltae, ի պատիվ Բալհութի (հսկայական ձուկ արաբական առասպելաբանությունից)։ Ըստ լեգենդի, նա իր մեջ աշխարհն է պարունակել։ Ձկան վրա կանգնած է եղել հսկայական Կուայտա ցուլը, իսկ դրա մեջքին Երկիրն էր։

Balhuticaris voltae-ն ունեցել է 24,5 սանտիմետր երկարություն։ Կենդանին հիանալի լողացել է, սնվել փոքր օրգանիզմներով եւ ապրել ինչպես հատակի մոտ, այնպես էլ խոր ջրերում։ Գուցե նա լողացել է ոտքերը վեր վիճակում, ինչպես ժամանակակի խեցգետինները։