Հուլիսի 7-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, արտահերթ նիստ է հրավիրել։ Հանձնաժողովը որոշել է «Ներքին գործերի նախարարության ստեղծում․ քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնել։ Դրանք կանցկացվեն Ազգային ժողովի շենքում, այս տարվա հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին։

Հիմնական զեկույցով հանդես կգա պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը, ինչպես նաեւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։