Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին խոսել է այն «օգուտի» մասին, որ «Զանգեզուրի միջանցքը» կբերի տարածաշրջանին։

«Զանգեզուրի միջանցքի գործարկումը մեծ օգուտ կբերի տարածաշրջանին»,- ասել է դեսպանը՝ «Դիվանագիտության շաբաթ․ Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները Շուշիի հռչակագրից հետո, տարածաշրջանային նոր իրողությունները եւ Թուրքիայի դերը Ղարաբաղի վերականգնման ու զարգացման գործում»,- խոսուն խորագիրը կրող միջոցառման ժամանակ, հայտնում է АПА-ն։