Արցախի Հանրապետության նախագահի՝ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում մասնաբաժին ունենալու մասին մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնաբաժին ունի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում:

«Ղարաբաղ Տելեկոմը» մենաշնորհ է ստացել, որում մասնաբաժին ունեն Արայիկ Հարությունյանը եւ Տիգրան Ավինյանը. Մետաքս Հակոբյան