ԵՄ օրենսդիրները հավանություն են տվել 2025 թվականից  կանաչ ռեակտիվ վառելիքի պարտադիր օգտագործմանը, գրում է Reuters-ը:  

Պահանջները, որոնք հաստատվելու դեպքում առաջինն են լինելու աշխարհում, ի սկզբանե առաջարկվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից անցյալ տարի՝ նվազեցնելու ավիացիոն ոլորտի կլիմայական ազդեցությունը, որը, ենթադրաբար, պատասխանատու է գլոբալ արտանետումների մոտ 3 տոկոսի համար: 

Հանձնաժողովի նախնական առաջարկի համաձայն՝ SAF-ը կներառի բիովառելիքներ, որոնք ստացվում են վերամշակված թափոններից, իսկ ավելի փոքր մասշտաբով՝ ջրածնի վրա հիմնված սինթետիկ վառելիքներ կամ էլեկտրոնային վառելիք՝ պատրաստված վերականգնվող էներգիայի աղբյուրներից:

Բայց Եվրախորհրդարանի կողմից հաստատված կանոնների տարբերակը ընդլայնեց SAF-ի Հանձնաժողովի սկզբնական սահմանումը` ավելացնելով վերամշակված ածխածնային վառելանյութեր, որոնք ստացվում են թափոնների գազից եւ կենսավառելիքից ստացված կենդանական ճարպերից կամ թորումներից:

Քվեարկությունից առաջ ԵՄ էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը հորդորել է օրենսդիրներին չընդլայնել SAF-ի սահմանումը եւ զգույշ լինել չափազանց հավակնոտ թիրախների նկատմամբ: 

Այժմ կանոնները կներկայացվեն անդամ երկրների կառավարությունների եւ ԵՀ-ի հաստատմանը։