Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Ուկրաինայի արեւմուտքում վերահսկողություն սահմանելու Լեհաստանի ծրագրերը ողջ Եվրոպայի համար վտանգավոր է անվանել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անկասկած, դա վտանգավոր է։ Վտանգավոր է Ուկրաինայի համար, վտանգավոր է ողջ Եվրոպայի համար։ Բանն այն է, որ եվրոպական մայրցամաքում կան բավականին շատ կետեր, որտեղ հարեւանները լուռ հավակնում են հարեւան պետությունների տարածքներին»,- հինգշաբթի օրը Մոսկվայում Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Նարիշկինը:

«Ուստի, եթե Լեհաստանը բացի այս Պանդորայի արկղը, շատերը կտուժեն։ Սա կարող է էապես բարդացնել իրավիճակը եվրոպական մայրցամաքում, եւ, իհարկե, նվազեցնել միջազգային անվտանգության մակարդակը»,- հավելել է նա։