Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Քիշնեւը կարող է զենք ապահովել Ուկրաինային իր տարածքով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ  Մոլդովայով գնում են դեպի Ուկրաինա։ Ես չեմ բացառում, որ դրանք կարող են զենք պարունակել, եւ դա շատ վտանգավոր է, քանի որ մեզ ոչ ոք չի հարցնում, եւ մենք դառնում ենք Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից»,-ասել է Դոդոնը Publica հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ վտանգը գալիս է միայն երկրի ներկայիս ղեկավարությունից, այլ ոչ թե Ռուսաստանից։ «Փոխարենը Մոլդովայի իշխանությունները մասնակցում են բոլոր հակառուսական ակցիաներին, հակառուսական հայտարարություններ են անում, արգելում են ռուսական ամեն ինչ, սակայն Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստելու փոխարեն պետք է շտապ բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ, դրա համար ունենք ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի հարթակը»,-ասել է ներկայումս տնային կալանքի տակ գտնվող նախկի նախագահը։