ԱՄՆ Հյուսիսային Դակոտայի դաշնային դատավորի որոշման համաձայն`մեքսիկական նարկոկարտելը (քրեական կազմակերպություն), որը մեղադրվում է 9-ը մորմոն կանանց եւ երեխաների սպանության համար, զոհերի ընտանիքներին պետք է վճարի 1,5 միլիարդ դոլար, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

Զոհերի ընտանիքների անդամները հայց էին ներկայացրել՝ Խուարես կարտելին մեղադրելով 2019 թվականի նոյեմբերին Մեքսիկայում ահաբեկչություն իրականացնելու համար: Կարտելի անդամները, որպես իրենց դեմ հասարակական քննադատության եւ բողոքի պատասխան, հարյուրավոր կրակոցներ էին արձակել մեքենաների ուղղությամբ, ապա այրել դրանք։

Դաշնային հակաահաբեկչական օրենքի համաձայն՝ փոխհատուցման գումարը եռապատկվելու է՝ դառնալով 4,6 միլիարդ դոլար: Բացի դրանից, ԱՄՆ կառավարությունը կարող է սառեցնել կարտելի ակտիվները, սակայն պարզ չէ, եթե դրանք պատկանում են Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությանը, թե ոչ:

Հայտնի է, որ սպանվածների ընտանիքի անդամները ապրում էին նահանգում եւ աշխատում նավթի արդյունաբերության ոլորտում՝ ճանապարհորդելով Մեքսիկայում: