Գնաճը փոխել է ճապոնական Hakone-en ակվարիումի պինգվինների սննդակարգը, ինչից նրանք այնքան էլ գոհ չեն, հայտնում է CNN-ը։

Նախկինում ակվարիումը պինգվիններին ու ջրասամույրներին առաջարկում էր աջի կամ ճապոնական ձիասկումբրիա, իննչը կենդանիները սիրով ուտում էին։ Սակայն ակվարիումը, որտեղ ապրում են 32 հազար կենդանիներ, այդ թվում՝ շնաձկներ եւ փոկեր, զերծ չի նացել համաշխարհային տնտեսական ճգնաժամից: Աջիի գինը նախորդ տարվա համեմատ աճել է 20-ից 30 տոկոսով, ինչի հետեւանքով ակվարիումում անցել են ավելի մատցելի սաբուի կամ սկումբրիայի:

Ակվարիումի կենդանիները սակայն, այդքան էլ չեն սիրել նոր սնունդը, ինչը ստիպել է աշխատակիցներին, այն խառնել նախկին սնունդի հետ:

«Մենք կարող էինք բարձրացնել ակվարիումի մուտքավճարը եւ լուծել այս խնդիրը, սակայն կցանկանայինք անել ամեն հնարավոր բան, որ մեր հաստատությունը այցելության համար հարմար վայր լինի: Մենք չենք նախատեսում բարձրացնել մուտքի գները»,- ասել են հաստատությունից՝ նշելով, որ ակվարիումի բոլոր կենդանիները ընտանիք են եւ իրենք անում են ամեն ինչ կենդանիներին առողջ պահելու համար: