Յոհաննեսբուրգի Սովետո քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 14 մարդ է զոհվել, եւ եւս երեքը ծանր վիճակում են, հայտնել է երկրի ոստիկանությունը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրում են տեղեկություններն այն մասին, որ մի խումբ տղամարդիկ ժամանել են միկրոավտոբուսով եւ կրակ բացել բարի այցելուների վրա: Այսօր առավոտյան ոստիկանությունը հանել է մահացածների դիերը: Չորս հոգու ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Գաուտենգ նահանգի ոստիկանության կոմիսար գեներալ-լեյտենանտ Էլիաս Մավելայի խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճների թիվը վկայում է այն մասին, որ մի խումբ մարդիկ կրակ են բացել այցելուների վրա։