Այս շաբաթվա սկզբին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) ամառային երեկույթի ժամանակ, ըստ կուսակցության անդամների, մի քանի կանայք «նոկաուտի կաթիլների» զոհ են դարձել, գրում է Deutsche Welle-ն եւ հավելում, որ Գերմանիայում այս տերմինը նշանակում է, այսպես կոչված, բռնաբարության դեղամիջոցներ, որոնցից է Rohypnol -ը։

«Սա աղաղակ բարձրացնող միջադեպ է, որի մասին մեր կողմից անմիջապես զեկուցվել է Բունդեսթագի ոստիկանությանը», - նշել է SPD խմբակցության ղեկավար Մաթիաս Մարտինը՝ կուսակից պատգամավորներին ուղղված նամակում:

Հայտնի է, որ թմրամիջոցի զոհ է դարձել առնվազն 8 կին: Հանցագործությունը կատարողի ինքնությունը ճշտված չէ:

SPD-ի ավանդական երեկույթը տեղի է ունեցել Բեռլինում հուլիսի 6-ին՝ Բունդեսթագի վերջին աշխատանքային շաբաթ օրը՝ ամառային արձակուրդներին ընդառաջ։ Ինչպես նշում է Tagesspiegel-ը, միջոցառմանը մասնակցել է մոտ հազար հյուր, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։