Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու համար ընդամենը մի քանի շաբաթ է մնացել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան, գրում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ իրավիճակն այլեւս անընդունելի է։ Նա Իրանին մեղադրել է այս ամսվա սկզբին Դոհայի բանակցությունների ընթացքում նախկինում համաձայնեցված դիրքորոշումները հետաձգելու մեջ։   

 «Ժամանակն անցնում է։ Թեհրանը պետք է գիտակցի դա»,-ասել է նա։