Մեկ ամիս առաջ կենդանաբանները Բրազիլիայի անտառներում բաց են թողել ութ կապույտ մակաո եւ բոլորն էլ ողջ են մնացել։ Այս թութակները վայրի բնության մեջ անհետացած էին համարվում ավելի քան 20 տարի. մնացել էր միայն մի քանի տասնյակ կենդանի: Այժմ պոպուլյացիան կվերականգնվի՝ արդեն հաջորդ գարնանը, թռչունները կկարողանան սկսել բազմանալ իրենց բնական միջավայրում, գրել է The Guardian-ը։

Կապույտ մակաոները ապրում են Բրազիլիայի հյուսիս-արեւելքում, սակայն վերջին թութակին այնտեղ տեսել էին 2000 թվականին:

2018 թվականին Բաիա նահանգում ստեղծվել էր մակայոների վայրի արգելոց՝ արդյունքում այնտեղից դուրս բերելով մի քանի հարյուր թութակ:

Այժմ դրանցից առաջինները բաց են թողնվել բնություն, իսկ դեկտեմբերին անտառներ բաց կթողնվեն եւս 12-ը: Դրանք բոլորը վերարտադրողական տարիքի են, ուստի հաջորդ գարնանը կարող են բնադրել: