Չիլիում ձուկ են բռնել, որը, ըստ լեգենդի, համարվում է կատակլիզմների (աղետ, որը ցնցումներ է առաջացնում) գույժը հայտնող, գրել է LADBible-ը՝ հավելելով, որ այժմ տեղացիները կատակում են, թե ժամանակն է տապան կառուցել եւ սպասելու երկրաշարժերի եւ ցունամիների:

5 մետր երկարությամբ ձկանը որսացել են Արիկա քաղաքի ձկնորսները:

«Այս ձուկն ապրում է խորքում։ Այն ջրի երես է դուրս գալիս տեկտոնական թիթեղների շարժման պատճառով»,- նշել է փորձագետը։

Սակայն տեղի իշխանությունները հայտարարել են, որ, 1000 մետր խորությունից ձկան բարձրանալու վերաբերյալ, հետաքննություն կանցկացվի: