ԱՄՆ Մինեսոտա նահանգի կենդանաբանական այգում ուղտը կծել է աշխատակցին եւ հինգ մետր քարշ տվել, ապա կշել մեկ այ ածխատակցի, հայտնում է People ամսագիրը:

Կենդանաբանական այգու աշխատակից Ռոջեր Բլենքերը ուղտին ուղեկցել է ծառուղով՝ որպեսզի պատրաստի նրան այլ կենդանաբանական այգի տեղափոխելու: Ինչ-որ պահի ուղտը բռնել է Ռոջերի գլխից եւ մի քանի մետր առաջ քաշել։ Իրավիճակին միջամտել է կենդանաբանական այգու մեկ այլ աշխատակից՝ Սեթ Ուիքսոնը՝ նա ուղտի բերանը պլաստիկի կտոր է դրել, իսկ Ռոջերի գլուխը ազատել։ Ազատվելուց հետո Ռոջերը կարողացել է փախչել անվտանգ հեռավորության վրա, եւ կատաղած ուղտը հարձակվել է Ուիքսոնի վրա ու կծել նրա գլուխը։

Երկու աշխատակիցներն էլ թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուղտը չի տուժել եւ լավ առողջական վիճակում է, սակայն միջադեպը կհետաքննվի: