ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ հանդիպմանը բարձրարցել է լրագրող Ջամալ  Խաշոգջիի սպանության հարցը, գրում է AP-ը։

«Ես շատ ուղիղ ասացի, որ ԱՄՆ նախագահի կողմից մարդու իրավունքների հարցում լռելը հակասում է ԱՄՆ-ի արժեքներին։   Ես միշտ պաշտպանելու եմ մեր արժեքները»,-ասել է Բայդենը։

Բայդենը նաեւ հայտարարել է, որ ամերիկացի խաղաղապահները կլքեն Կարմիր ծովի Տիրան կղզին մինչեւ տարեվերջ, ինչը պայմանավորվածության մաս է կազմում, որը նա անվանել է «լավ հանդիպումների շարք» Ջիդայում: