ժԱՄՆ-ի հեռահաղորդակցության կարգավորող մարմնին լրացուցիչ 3 միլիարդ դոլար է անհրաժեշտ՝ ֆինանսավորելու չինական հեռահաղորդակցական հսկաների՝ Huawei-ի եւ ZTE-ի կողմից արտադրված սարքավորումները ԱՄՆ-ի ցանցերից հեռացնելու համար՝ ընդհանուր արժեքը հասցնելով 4,9 միլիարդ դոլարի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի նախագահ Ջեսիկա Ռոզենվորսելը Առեւտրի, գիտության եւ տրանսպորտի կոմիտեի նախագահ սենատոր Մարիա Կանթվելին ուղղված նամակում, նշել է 3 միլիարդ դոլարի անհրաժեշտության մասին եւ հավելել, որ Կոնգրեսը հատկացրել է ընդամենը 1,9 միլիարդ:

2019-ին Կոնգրեսն ընդունել է օրենսդրություն, որի համաձայն հեռահաղորդակցության կարգավորող մարմնին հանձնարարվում է պահանջել՝ դաշնային սուբսիդիաներ ստացող հեռահաղորդակցության օպերատորներից հեռացնել հեռահաղորդակցության սարքավորումներն իրենց ցանցերից, որոնք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը: