Թունիսի ընդդիմության առաջնորդ Ռաշեդ Գանուշին կասկածում են ահաբեկչության ֆինանսավորման մեջ, գրում է AP-ը։ 

Անցյալ տարի Թունիսի նախագահ Քաիս Սաիդը կասեցրել է խորհրդարանի գործունեությունը եւ ստանձնել լայնածավալ լիազորություններ, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ էին երկիրը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից փրկելու համար: Դա արժանացել է ընդդիմության քննադատությանը, որը նրան մեղադրել է  տոտալիտարիզմի մեջ։  

Ընդդիմադիր  Ennahdha կուսակցությունը հայտարարել է, որ մեղադրանքները նպատակ ունեն շեղել ուշադրությունը հուլիսի 25-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից։