Այս տարվա առաջին 5 ամիսներին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Մասնավորապես, հունվարին ներմուծվել է 7.9 մլն դոլարի, փետրվարին՝ 14,9 մլն դոլարի, մարտին՝ 18,2 մլն դոլարի, ապրիլին՝ 17,8 մլն դոլարի, և մայիսին 17,3 մլն դոլարի ապրանք։

Հատկանշական է, որ Թուրքիայից մեր երկիր 2021 թվականի ամբողջ տարվա ընթացքում ներմուծվել է 73 մլն դոլարի ապրանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 7.6 մլն դոլարի ապրանք: Այսինքն աճը կազմել է 10 անգամ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը չեղարկել է թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։

Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք էր սահմանել 2020թ-ի դեկտեմբերին` այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցել էր Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սկսած պատերազմում։

Մինչ այդ Հայաստանը Թուրքիայից ներմուծում էր տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք։