Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում նշել է Թուրքիայի հետ Իրանի ընդհանուր սահմանին անվտանգությունը պահպանելու կարեւորությունը, հաղորդում է PressTV-ը։

«Ահաբեկչությունը կարող է տարբեր անվանումներ ունենալ, սակայն այն նշանակում է սպառնալիք մարդկանց անվտանգությանը, եւ դրա դեմ պետք է պայքարել՝ անկախ դրա անվանումից»,-ասել է ԻԻՀ նախագահը։

Հիշեցնենք, որ Էրդողանը Թեհրան է ժամանել, որտեղ մասնակցում է Սիրիայի հարցով խաղաղ գործընթացի շրջանակում Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ գագաթաժողովին։