Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը նպաստեց տարածաշրջանում անվտանգության հաստատմանը։ Այս մասին Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, հաղորդում է Mehr-ը։

«Տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը զարգանում է։ Արագ զարգանում են առեւտրային հարաբերությունները»,-ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցություն եւս կընդլայնվի։