Իրանի միջուկային ծրագիրն «առաջ է ցատկում», իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շատ սահմանափակ պատկերացում ունի, թե ինչ է կատարվում, ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում:

«Բանն այն է, որ գրեթե հինգ շաբաթ ես շատ սահմանափակ տեսանելիություն ունեի միջուկային ծրագրի մասով, որն առաջ է ցատկում, եւ ուստի, եթե համաձայնություն լինի, ինձ համար շատ դժվար կլինի հավաքել հարկադիր կուրության այս շրջանի գլուխկոտրուկը»,- ասել է նա El Pais-ին:

«Գլուխկոտրուկը հավաքել անհնար չէ, բայց դա շատ բարդ խնդիր է եւ գուցե որոշ կոնկրետ համաձայնություններ է պահանջում»,- ասել է Գրոսին:

Նա նշել է, որ մտահոգված է տեսանելիության բացակայության այս շաբաթների կապակցությամբ: «Գործակալությանը տվյալների բազայի հետադարձ ինժեներականացում է անհրաժեշտ, առանց որի ցանկացած պայմանավորվածություն շատ փխրուն հիմքերի վրա է, քանի որ եթե մենք չգիտենք, թե ինչ կա այնտեղ, ինչպե՞ս կարող ենք որոշել՝ որքան նյութ արտահանել, քանի ցենտրիֆուգ չօգտագործված թողնել»: