Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը Ստամբուլում  քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Շոյգուն նշել է, որ ամերիկացի զինվորականները երկար ժամանակ գտնվում են ինքնիշխան Սիրիայի տարածքում։ Շոյգուն նրանց այնտեղ մնալն անվանել է միջազգային նորմերի խախտում եւ ընդգծել, որ ահաբեկչական խմբավորումների զինյալները վերապատրաստվում են ԱՄՆ-ում տեղակայված բազաներում, ինչպիսին է Էթ-Թանֆը։

Շոյգուն նաեւ նշել է Սիրիայի պաշտոնական կառավարության դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը։ Նա նաեւ ընդգծել է, որ այս սահմանափակումները ավելի են սրում երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակը։

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ ամերիկյան զինուժը գրավել եւ ներկայումս վերահսկում է Սիրիայում մի շարք տարածքներ, որտեղ օգտակար հանածոների արդյունահանում է կատարվում։