Հուլիսի 24֊ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գանձասարի վանքում ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմից:

Հուլիսի 24-ին նախատեսվող Պատարագը կմեկնարկի ժամը 10։30-ին։