Ֆիլիպիններում համալսարանի ավարտական արարողության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետուանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ նախկին քաղաքապետը, հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Քեսոն քաղաքի տեղական ոստիկանության ղեկավար Ռեմուս Մեդինան ասել է, որ կրակոցների թիրախը, ըստ երեւույթին, եղել է հարավային Լամիտան քաղաքի նախկին քաղաքապետ Ռոուզ Ֆուրիգան։

Կասկածյալը, որը վիրավորվել է, այժմ կալանքի տակ է եւ պետք է հարցաքննվի:

Ոստիկանապետը նշել է, որ Ֆուրիգային գնդակահարել են, երբ նա պատրաստվում էր մասնակցել Ատենեո դե Մանիլայի համալսարանի իրավաբանական դպրոցի ավարտական ​​արարողությանը, որը երկրում ամենահեղինակավորներից մեկն է:

Մյուս երկու սպանվածները եղել են համալսարանի անվտանգության աշխատակիցն ու մի անհայտ տղամարդ, հայտնել են ոստիկանությունից: