Իսրայելը կարող է լուրջ վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, հայտնում է Times of Israel-ը։

«Իրանը համաշխարհային խնդիր է։ Սա ոչ միայն անձնական խնդիր է Իսրայելի համար»,- ասել է Հանցը «Channel 13»-ին:

Հարցին, թե ունի՞ արդյոք Իսրայելը հնարավորություն դադարեցնել Իրանի միջուկային մշակումը կամ պարզապես հետաձգել այն, Հանցը պատասխանել է. «Մենք կարող ենք լրջորեն վնասել եւ հետաձգել միջուկային [ծրագիրը]»:

Ինչ վերաբերում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերակենդանացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարած ցանկությանը, Հանցն ասել է, որ դա «անհիմն հայեցակարգ չէ»:

Այնուամենայնիվ, «մենք շատ դժգոհ ենք համաձայնագրից»,- ասել է Հանցը։ Նա զգուշացրել է, որ նման գործարքը թույլ կտա իրանցիներին զարգացնել իրենց տնտեսությունը եւ, ի վերջո, օրինականացնել վերադարձը միջուկային ծրագրին ավելի ուշ:

Գանցն ասել է, որ չի ակնկալում, որ մոտ ապագայում համաձայնություն ձեռք կբերվի։ «Այս պահին ես դրա որեւէ լուրջ նախանշան չեմ տեսնում», - ասաց նա, բայց խոստովանեց, որ դա չի կարելի բացառել։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական միջամտությանը, Հանցը վկայակոչել է այս ամսվա սկզբին դրա վերաբերյալ Բայդենի խոսքերը, երբ նա ասել էր, որ ծայրահեղ դեպքում ԱՄՆ-ն ուժ կկիրառի Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը կանխելու համար։