ՀՀ-ի եւ Իրանի ներկայացուցիչները Թեհրանում քննարկել են ինժեներատեխնիկական ծառայությունների ոլորտում համագործակցությունը եւ մի շարք այլ հարցեր, հաղորդում է Tehran Times-ը։

Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են կազմակերպության ղեկավար Ալիռեզա Պեյման-Պակը,, կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ռուսաստանի հարցերով գրասենյակի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլահ Խորմալին, Հայաստանի էկոնոմիայի փոխնախարարը, ում անունը ԶԼՄ-ն չի նշում։

Քննարկվել են նաեւ  այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի կողմից ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանումը Հայաստան, երկու երկրների միջեւ առեւտուրը, Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, համատեղ արդյունաբերական պարկերի ստեղծումը, Իրանում դեղերի եւ բժշկական սարքավորումների համատեղ արտադրությունը, ինչպես նաեւ ապրանքների փոխանակումը: Անդրադառնալով նաեւ 2022 թվականի առաջին հինգ ամիսներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության 33 տոկոս աճին՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ողջունել է Երեւանում իրանական առեւտրի կենտրոնի ստեղծումը եւ խնդրել Իրանից գործուղել գործարար եւ դեղագործական պատվիրակություններ։