Չորեքշաբթի ուժգին երկրաշարժը սողանքներ է առաջացրել եւ վնասել շենքեր է Ֆիլիպինների հյուսիսում, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 4 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է AP-ն։

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հիվանդանոցի հիվանդները տարհանվել են, իսկ վախեցած մարդիկ դուրս էին վազում փողոց։

7 բալ ուժգնությամբ երկրաշարժը կենտրոնացած էր Աբրա նահանգի լեռնային շրջանում, հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռենատո Սոլիդումը:

Շատ տների եւ շենքերի պատերը ճաքել են, Աբրա քաղաքում մի քանի տուն փլուզվել է, ուր նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերը, ով ստանձնել էր պաշտոնը մոտ մեկ ամիս առաջ, նախատեսում էր մեկնել հինգշաբթի՝ բնակիչների եւ տեղի պաշտոնյաների հետ հանդիպելու համար: