Նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունն իր հաղթանակը փորձում է ամրագրել համայնքի սրընթաց զարգացումն ապահովելով։

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Արդյունքում, «Ապրելու» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված 120 միլիոն դրամ աջակցության շնորհիվ Նոյեմբերյանում հաստատվել են բազմաթիվ և կարևոր ուղղություններով զարգացման սուբվենցիոն ծրագրեր, որոնց իրականացումը դրական և իրական փոփոխություններ կբերի համայնքում։

Ըստ հաստատված ծրագրերի՝ նախատեսված է

Նոյեմբերյան խոշորացված համայնքի Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բագրատաշեն, Ոսկեպար և Կողբ  բնակավայրերում ասֆալտապատում,

Նոյեմբերյան, Կոթի, Դովեղ և Կողբ  բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում տուֆ քարով սալարկմամբ։

Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ոսկևան, Բագրատաշեն և  Կողբ բնակավայրերի մշակույթի տների մասնակի վերանորոգում։

Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Զորական բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի և ներհամայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում։

Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ոսկեպար գյուղի մանկապարտեզին հատկացված մասնաշենքի հիմնանորոգում և Նոյեմբերյան 1 և 2, Կողբի 1 և 2, Բերդավան, Զորական, Պտղավան, Այրում, Արճիս, Դեբեդավան, Բաղանիս, Ջուջևան, Ոսկևան և Կոթի գյուղերի մանկապարտեզների բակերի վերանորոգում, կահավորում և մանկապարտեզների ներառական հարմարեցում»: