Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել ,ՍՏԵՊ-ՊՐՈԳՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  ,ՍՏԵՊ-ՊՐՈԳՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել 82․5% և 72․5% յուղայնությամբ սերուցքային կարագի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 9․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերմանհամար և 70 մլն դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` 182,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․5 մլրդ դրամ: