Ադրբեջանի Շիրվան քաղաքում դաժան սպանություն է տեղի ունեցել:

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։ Պարզվել է, որ տուժող, 28-ամյա Քամալի Գանբարովայի ամուսինը՝ 30-ամյա Ջամալեդդին Գանբարովը, անձնական հարաբերությունների թեմայով ծագած կոնֆլիկտի ժամանակ դիտավորությամբ սպանել է կնոջը՝ դանակով բազմաթիվ վնասվածքներ պատճառելով նրան իրենց անչափահաս որդու աչքի առաջ։ Հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը կալանավորված է.