Հայաստանը հայտնել է Իրանի հետ ապրանքաշրջանառության տարեկան ծավալը  մինչեւ 1 միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը, հաղորդում է IRNA-ն։

Նա նշել է, որ ջանքեր են գործադրվում՝ ավելացնելու տարեկան ծավալը։ 

Ուրբաթ օրը Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Աբեդին Խորամի հետ հանդիպմանը Հայաստանի դեսպանն ասել է, որ Իրանի հարեւան Հայաստանի նահանգները մեծ նշանակություն ունեն իր երկրի համար եւ խնդրել է  նահանգապետին հյուպատոսական գրասենյակ հիմնել Թավրիզում։

«Մենք պատրաստ ենք անձնական հանդիպումներ անցկացնել երկու երկրների գործարարների միջեւ եւ հրավիրել Արեւմտյան Ադրբեջանի գործարարներին ու պաշտոնյաներին այցելել Սյունիքի մարզ»,-ասել է նա։

Ավագյանն ընդգծել է, որ սահմանային Արաքս գետը մեծ նշանակություն ունի եւ՛ Իրանի, եւ՛ Հայաստանի համար, եւ առաջացած բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով հանքերից մեկը փակվել է՝ մինչեւ բնապահպանական վտանգի վերացման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը։

Նա ասել է, որ Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգը Հայաստանի համար ամենամոտ տարանցիկ ուղին է, եւ այս նահանգում արդյունաբերական ապրանքների գնումը Հայաստանի առաջնահերթություններից է։, հայտնում է IRNA-ն։

Իր հերթին, Արեւելյան Ադրբեջանի նահանգապետն ընդգծել է, որ նահանգը միանգամայն պատրաստ է ակտիվացնել առեւտուրը հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ եւ ասել է, որ 13-րդ կառավարության հիմնական քաղաքականություններից մեկը հարեւան երկրների հետ համագործակցության ընդլայնումն է։

Նա ասել է, որ Արեւելյան Ադրբեջանի եւ Սյունիքի միջեւ առեւտրի եւ բիզնեսի աճը շատ բարենպաստ է Իրանի համար։

Խորրամը նշել է նաեւ Արեւելյյան Ադրբեջանի գիտական ​​բարձր կարգավիճակը՝ ասելով, որ նահանգը պատրաստ է ստեղծել գիտատեխնիկական համատեղ պարկ, որը կարող է վերածվել արտահանման տարածաշրջանային կենտրոնի։

Նա նշել է, որ Արաքս գետը մեծնշանակություն ունի Իրանի համար, ուստի Իրանն ակնկալում է, որ Հայաստանը լուրջ քայլեր կձեռնարկի հանքարդյունաբերությունից կեղտաջրերի մուտքն այնտեղ վերահսկելու համար։