Մադագասգարում առնվազն 32 մարդ է զոհվել՝ մայրաքաղաքից հյուսիս ընկած շրջանում, այն բանից հետո, երբ տեղի հրոսակները, որոնք հայտնի են որպես «դահալոներ», հրկիզել են տեղի տները, հայտնում է Reuters լրատվական գործակալությւոնը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Հրդեհը տեղի է ունեցել Անկազոբե շրջանում՝ մայրաքաղաք Անտանանարիվուից մոտ 75 կիլոմետր դեպի հյուսիս:

«Դահալոներ»-ը կազմակերպված հանցավոր խմբեր են Մադագասկարի որոշ հատվածներում, որոնք անասուններ են գողանում տեղի բնակիչներից եւ այլ հանցագործություններ կատարում:

Մադագասկարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հանցագործներին որոնելու համար տարածք են ուղարկվել անվտանգության ուժեր։

Ենթադրվում է, որ այդ հարձակումը, ամենայն հավանականությամբ, համայնքի անդամների նկատմամբ վրեժ է եղել՝ նրանց դեմ նախորդ գործողությունների ժամանակ անվտանգության աշխատակիցներին տեղեկատվություն տրամադրելու համար: