Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի եւ Եվրաեռյակի գործողություններին՝ սկսելով հարյուրավոր ցենտրիֆուգների մեջ գազ մղել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է Mehr-ը։

 «Ես կցանկանայի ձեզ բացատրել, թե ինչ է տեղի ունեցել մեր եւ ամերիկյան կողմի միջեւ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքում։ Հիշում եք, որ վերջին շաբաթներին, երբ մենք պատրաստվում էինք բանակցությունների նոր փուլին, ամերիկյան կողմն անսպասելիորեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում առաջարկեց բանաձեւ՝ նպատակ ունենալով զիջումներ ստանալ բանակցությունների սեղանի շուրջ Իրանից, ինչը զարմացրեց մեզ.

Մեզ ցավ է պատճառում այս փաստը, թեեւ այս օրերին միջնորդների միջոցով բազմիցս հաղորդագրություններ ենք ստանում Ջո Բայդենից, որ Ամերիկան ​​լավ մտադրություններ ունի եւ լրջորեն է վերաբերվում համաձայնագրին, ուստի մենք վճռական պատասխան ենք տվել ամերիկյան կողմին»,-ասել է նա։