Շատ աֆղանստանցիներ կասկածում են, որ Քաբուլում ամերիկյան ԱԹՍ-ի կողմից Ալ Քաիդայի առաջնորդ Այման Ալ Զավահիրին սպանվել է։ «Դա պարզապես քարոզչություն է»,-AFP-ին ասել է Աֆղանստանի մայրաքաղաքի բնակիչ, 66-ամյա Ֆահիմ Շահը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ալ Քաիդայի առաջնորդի սպանության մասին՝ ասելով, որ «արդարությունը վերականգնվել է»։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ 71-ամյա Զավահիրին գտնվել է Քաբուլում եռահարկ տան պատշգամբում, երբ լուսադեմին երկու Հելֆայր հրթիռներ են  արձակվել նրա ուղղությամբ։

«Մենք նախկինում տեսել ենք նման քարոզչություն։ Իրականում ես չեմ կարծում, որ նրան այստեղ են սպանել»,-ասել է Շահը։