Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները փետրվարից մինչեւ հունիսի 30-ը աճել են 70,4 տոկոսով. Այսինքն կա էական մեծ աճ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:

Այս աճի մեծ մասը պայմանավորված  է ցպահանջ ավանդներով: Քանակային առումով ոչ ռեզիդենտների հաշիվներն աճում են, սակայն ոչ նույն տեմպերով, ինչ նախկինում: