Ճապոնական Toyota Motor ընկերությունը դադարեցրել է Land Cruiser 70 ամենագնացի պատվերների ընդունումը, հայտնում է Car Expert-ը։ Մոդելն արտադրվում է 1984 թվականից։

Ընկերության պատվերների ընդունումը դադարեցնելու հիմնական պատճառն ավտոմեքենաների հավաքման համար էլեկտրոնային բաղադրիչների բացակայությունն է։ Բացի այդ, այս մոդելի մեծ պահանջարկ կա. ավելի վաղ պատվիրված ավտոմեքենային սպասելու համար 3-ից 14 ամիս կպահանջվի։

Land Cruiser 70-ի թափքի տարբերակների շարքն այժմ հինգդռնանի ամենագնաց, մեկ եւ երկու շարքով խցիկներով բեռնատարներ, ինչպես նաեւ՝ երեքդռնանի ֆուրգոն է ներառում։ Մոդիֆիկացիայից կախված՝ մոդելը համալրված է 228 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով կամ 205 ձիաուժ հզորությամբ տուրբոդիզելային ուժային ագրեգատով։ Փոխանցման տուփը հինգաստիճան «մեխանիկա» է։