ԱրարատՄոբայլ հավելվածում արդեն հասանելի է «Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը։ ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերը կարող են այլ բանկերում իրենց վարկային պարտավորություննրը մարել հավելվածի միջոցով։ 

««Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը հնարավորություն է տալիս վճարել ցանկացած բանկի ցանկացած վարկ։ Վճարումը իրականացնելու համար օգտատերը պետք է ընդամենը մուտք գործի ԱրարատՄոբայլ հավելվածի «Վճարել» բաժին և ընտրի «Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը և, լրացնելով բոլոր պարտադիր դաշտերը, կատարի համապատասխան վարկի մարում», ասված է հաղորդագրության մեջ։

Բանկում հիշեցնում են, որ «Flight as a guest» կամ «Flight մինչև մուտք» ծառայության միջոցով հաճախորդները կարող են գումար փոխանցել՝ անկախ նրանից, թե որ բանկի հաճախորդ են հանդիսանում։ Բոլոր դաշտերը լրացնելուց հետո համակարգը գեներացնում է հղում, որը հաճախորդը պատճենում և ուղարկում է հասցեատիրոջը ցանկանցած մեսենջերով՝ WhatsApp, Viber, Messenger, Telegram, LinkedIn, Instagram, SMS, Mail և այլն։ Ստացողն ինքն է սեղմում հղման վրա և համապատասխան դաշտում լրացնում իր քարտի համարը։ Այսպես ուղարկողը և ստացողը չեն փոխանակվում որևէ բանկային տվյալով, ինչը ապահովում է 100% անվտանգություն երկու կողմերի համար։