Իտալիայի խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մասին օրինագծին։

Սենատը 202 կողմ, 13 դեմ ձայներով քվեարկել է օրինագծի օգտին՝ մեկ օր առաջ ստորին պալատի ճնշող մեծամասնության կողմից հաստատվելուց հետո:

Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է վավերացվի Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 30 անդամների խորհրդարանների կողմից, նախքան երկրները պաշտպանված կլինեն ՆԱՏՕ-ի՝ պաշտպանության վերաբերյալ կետով, որտեղ ասվում է, որ մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա: