ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի գործերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության՝ Արցախի ժողովրդի դեմ ուղղված գործողությունները։ Այս մասին Ֆրենկ Փալոնը գրել է Թվիթերի իր էջում։

«Սա Արցախի ժողովրդին Ալիեւի սպառնալիքների վերջին օրինակն է՝ Լաչինի միջանցքը փակելու անհեթեթ պահանջով։ Ես կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այդ գործողությունները եւ օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու համար Ալիեւի վտանգավոր գործողությունները»,- նշված է Ֆրենկ Փալոնեի գրառման մեջ։