Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունն անհանգստություն է հայտնել Ղարաբաղում զինված բախումների առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Այս մասին նշվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասի՝ Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված հայտարարությունում։

«Խորին ցավակցություններ եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին եւ մերձավորներին»,- նշված է հաղորդագրությունում։

Քարտուղարությունը հակամարտության կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ գոյություն ունեցող տարաձայնությունների հաղթահարման համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ։