Կորոնավիրուսի տարբերակներից մահացության տարբերությունները վկայում են դրա արհեստածին լինելու մասին, հայտարարել է ՌԴ ԶՈւ Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ մայիսին The Lancet բժշկական ամսագրի առաջատար փորձագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը Իսպանիայում կայացած կոնֆերանսի ժամանակ մատնանշել է կորոնավիրուսի արհեստական առաջացման հնարավորությունը։  

Նա նշել է, որ տպավորություն է ստեղծվում, որ համավարակն արհեստականորեն սնվում է տվյալ տարածաշրջանում վիրուսի նոր տարբերակների «ներթափանցմամբ»՝ «չնայած շարունակվող ջանքերին՝ տեղայնացմանն ու պացիենտների մեկուսացմանը»։