Տիեզերական տուրիզմի Virgin Galactic ընկերությունը եւս երեք ամսով հետաձգել է կոմերցիոն թռիչքների մեկնարկը՝ նշելով, որ կրիչ ինքնաթիռի նորոգման աշխատանքը դանդաղում է։

Virgin Galactic-ը հայտարարել է, որ կոմերցիոն սպասարկումը կկատարվի 2023թ. երկրորդ եռամսյակում։ Մինչ այդ ընկերությունը ժամկետն այս տարվա չորրորդ եռամսյակից տեղափոխել էր հաջորդ տարվա առաջին եռամսյակ, տեղեկացրել է CNBC-ն։

Ներկայում ընկերությունը եւս մեկ կրիչ ինքնաթիռ կամ «բազային նավ» ունի՝ VMS Eve անունով, որը մոտ 14 տարեկան է, եւ այն երկարատեւ նորոգման մեջ է։ Ռեակտիվ շարժիչով բազային նավը կարեւոր դեր է խաղում Virgin Galactic-ի թռիչքներում՝ ընկերության տիեզերանավը մոտ 50 000 ֆուտ բարձրացնելով՝ արձակման համար։