Թերագնահատված բույսերը եւ կենդանիները կրկնակի են ենթակա անհետացման վտանգին, քան նրանք, որոնք գնահատվել են, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ տեսակներ կարող են անհետանալ Երկրի երեսից, քան կարծում էին մինչ այժմ։

Հետազոտողներն ուսումնասիրել են կարմիր ցուցակում ներառված տեսակների անհետացման վտանգը եւ հայտնաբերել, որ տվյալների անբավարարությամբ տեսակների (DD) 56 տոկոսը անհետանալու վտանգի առջեւ է՝ 28 տոկոս գնահատվածների համեմատ։

Տեսակը հայտնվում է DD կարգում, եթե տվյալները նրա տարածման կամ պոպուլյացիայի մասին անբավարար են, եւ այդ տեսակները «սովորաբար անտեսվում են» հետազոտություններում, որոնք ուսումնասիրում են կենսաբազմազանության վրա ներգործությունը, գրել են հետազոտողները Communications Biology-ում հրապարակված հոդվածում։

Կարմիր ցուցակը, որը ստեղծել է Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), օգտագործվում է կառավարությունների կողմից՝ որոշելու համար, թե ինչ տեսակներ պետք է գերակա լինեն բնապահպանական միջոցառումների համար։

ԲՊՄՄ-ն գնահատում է ավելի քան 140 000 տեսակ՝ այնպիսի չափորոշիչների հիման վրա, ինչպիսին են պոպուլյացիայի չափը, միտումները եւ սպառնալիքները։ Կարմիր ցուցակում ներառված է DD 20 000 տեսակ, հետազոտությունը ցույց է տվել, որ այդ տեսակների անհամեմատ ավելի մեծ մասն է ենթակա անհետացման վտանգին։ Հետազոտողները հայտարարել են, որ ամֆիբիաների 85 տոկոսը ռիսկի խմբում է, ինչպես նաեւ կաթնասունների, սողունների եւ միջատների ավելի քան կեսը։

DD որոշ տեսակներից է Սիերա-Միաուատլան փշաքիթ գորտը, որի անհետանալու հավանականությունը 95 տոկոս է, ինչպես նաեւ գիշերային Շոլաի գորտն ու մեքսիկական ձուկը, որի անունն է Աջիա արծաթավուն։