Նյու Յորքի բնակիչները դժգոհում են առնետներից, որոնք վնասում են իրենց մեքենաները, գրում է The New York Times-ը։ 

Նշվում է, որ մեքենաների տակ քնած առնետները նորություն չեն նյույորքցիների համար, սակայն վերջին երկու տարիների ընթացքում շատացել են դեպքերը, երբ առնետները վնասել են մեքենաները։ 

«Ես տեսնում եմ եւ՛ նոր, եւ՛ հին մեքենաներ, հիմա բոլորը գալիս են այս առնետների խնդրով։ Դա ինձ շատ փող է բերում, բայց խնդիրն ինքնին զզվելի է»,-ասել է Manhattan Auto Repair-ի մեխանիկ Օզի Դայանը: