Huawei ընկերությունը նախատեսում է թողարկել անտեսանելի տեսախցիկով սմարթֆոն, հայտնում է MyDrivers պորտալը եւ հավելում, որ սարքի տեսախցիկը տեղադրված է լինելու էկրանի տակ։

Նոր գաջեթի մասին եզրակացությունն արվել է Huawei HarmonyOS 3.0 օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկման մասին գովազդից հետո։ Տեսանյութում ներկայացված է անհայտ սմարթֆոն՝ առանց առջեւի տեսախցիկի կտրվածքների: Արտաքնապես այն նման է այս տարվա սկզբին ներկայացված Huawei P50 Pocket-ին։

Էկրանի տակ գտնվող տեսախցիկի տեխնոլոգիան վերացնում է առանձին կտրվածքի անհրաժեշտությունը, քանի որ ոսպնյակը գտնվում է էկրանի տակ: Երբ օգտատերը պետք է լուսանկարի, տեսախցիկի վերեւում գտնվող էկրանը դառնում է թափանցիկ՝ թույլ տալով օգտատերին նկարել: Որոշ այլ ընկերություններ արդեն կիրառել են նման տեսախցիկներ, սակայն Huawei-ի շարքում նման սմարթֆոն դեռեւս չկա: